Ձեր փաստաբանը

Արբիտրաժ և հաշտարարություն․ «Ձեր փաստաբանը»

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից բխում է ինստիտուցիոնալ արբիտրաժների և արբիտրաժային օրենսդրության կատարելագործումը: Հայաստանում գործող արբիտրաժային հաստատությունների մեծ մասը քննում են գործեր, որոնք հարուցվում են ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցերով:

Ընդ որում, ՀՀ-ում գործող արբիտրաժային հաստատությունները առավելապես գործում են տեղական մակարդակով և միայն բացառիկ դեպքերում կարող են քննել միջազգային բնույթի գործեր: Արդյո՞ք հնարավոր է դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով ունենալ պրոֆեսիոնալ արբիտրաժ։

Որո՞նք են արբիտրաժի զարգացմանը խոչընդոտող խնդիրները։ Դատաիրավական ռազմավարությունից է բխում նաև հաշտարարության հետ կապված բարեփոխումների իրականացումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել մինչև 4 ժամ անվճար հաշտարարություն:

Օրենքով, սակայն, սահմանված չէ այդ անվճար հաշտարարության ֆինանսավորման որևէ մեխանիզմ: Պարզ չէ նաև, թե յուրաքանչյուր հաշտարար արդյո՞ք պարտավոր է իրականացնել նման անվճար հաշտարարություն, և եթե այո, ապա առավելագույնը գումարային քանի՞ ժամ:

Ռազմավարությունը նախատեսել է այս հարցի լուծմանն ուղղված միջոցառման իրականացում. ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան այս ուղղությամբ և ի՞նչ լուծումներ կարող են ընդունելի լինել մեզ համար։

Մոտեցում կա, որ պարտադիր անվճար հաշտարարությունը չի գործի, քանի որ հաշտարարները ծանրաբեռնված են, չկան ֆինանսական խթաններ, պարտադիր հաշտարարությունը հնարավոր չի լինի առանց պետական ֆինանսավորման և այլն:

Ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ անվճար հաշտարարության արդյունավետորեն գործելու համար։

Զրույց ԻԼԼ գործընկերություն, իրավաբանական գրասենյակ, Ի.Գ.Թ., ԵՊՀ դոցենտ, փաստաբան, Տարոն Սիմոնյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button