ԿարևորԿյանքին ասել այո՛

Ուրախացանք, որ Կարենը ողջ է մնացել, բայց հետո նա զոհվեց Շուշիում․ Քաջիկ Արշակյան․ «Կյանքին ասել այո՛»

«Կարենը ընկեր էր, լավ ընկեր, հասուն մարդ, որը քաջաբար զոհվեց Շուշիում»․Կարենը  Քաջիկի միակ ընկերը չէր, որին կորցրել է 44-օրյա պատերազմում։ Ինքն էլ Ջրականում  հրանոթի հարվածից սալջարդ էր ստացել, կորցրել լսողությունը, այժմ վերականգնվել է։

Քաջիկ Արշակյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում։ Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում , միաժամանակ՝ «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիրում աշխատում է որպես լողի մարզիչ։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 11-ին, ծառայել է նախ Արմավիրի ուսումնական զորամասում, ապա՝ Սանասարում (Կուբաթլու)։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է հիմնականում Ջրականում, որտեղ էլ  վիրավորվել է։ Զորացրվել է 2021-ի հունվարին։

Back to top button