Հայագիտակ

Ճշմարիտ քրիստոնյայի ապաշխարությունը․ «Հայագիտակ»

Հավատը միայն արտաքին դրսևորումներով չի լինում։ Միայն մոմ վառելով, ձու ներկելով, եկեղեցուց լույս բերելով քրիստոնյա չես դառնա։ Դրա համար չէ, որ խաչվեց ու հարություն առավ Քրիստոսը։

Ոչ միայն դրա համար։ Իսկական հավատը ենթադրում է ապաշխարհություն, հավատ առ Աստված և Քրիստոս, անընդհատ զղջում գործած մեղքերի համար, և հնարավորինս մեղքի բացառում։

Հավատը և ապաշխարանքը հոգու անընդհատ աշխատանք են, դժվարին աշխատանք` թողության հայցում սեփական և ուրիշների գործած և անգամ չգործած մեղքերի համար։ Այդպես էր վարվում Գրիգոր Նարեկացին։

Այս է խորհուրդ տալիս Աշոտ դպիր Արևշատյանի «Խրատանի ապաշխարության» աշխատությունը։

Back to top button