Դպրություն

Հայոց ցեղասպանության թեման՝ դասագրքերում․ «Դպրություն»

Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները՝ (Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ), Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ։

Այս հարցերի շուրջ է զրուցը Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կրթական հետազոտությունների և նորարարության վարչության պետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանի, Երևանի Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Ղուկասյանի, ԵՊՀ դասախոս, հոգեբան Նելլի Վարդանյանի հետ։

ԵՊՀ դասախոս, հոգեբան Նելլի Վարդանյան․

Երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ցեղասպանության թեմայի հետ` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մարդկանց հոսքն են տեսնում, միջոցառումների են մասնակցում: Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել թեմայի շուրջ՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների: Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին։

Երևանի Լեոյի անվան համար 65 ավագ դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Ղուկասյան․

Ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, մեր հանդեպ անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է։

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կրթական հետազոտությունների և նորարարության վարչության պետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյան․

Մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել իրենց պատմությունը՝ հաջողված ու չհաջողված, բոլոր էջերով։ Ինչպե՞ս ենք պատմությունից դասեր քաղում և ինչպե՞ս պետք է դիրքավորվենք, որ նորից չառերեսվենք այս ամբողջին, ապագայից ի՞նչ ակնկալիքներ ունեմ․ այս հարցերի պատասխանները պետք է փորձի գտնել աշակերտը դպրոցում։

Back to top button