Խոշորացույց

Մեծ եղեռն ու աշխարհում շարունակվող ցեղասպանությունները. «Խոշորացույց»

Աշխարհում 190-ից ավելի երկիր կա։ Այդ երկրների պատմությունը եթե ուսումնասիրենք, ապա կհամոզվենք, որ երեւի դրանցից կեսը ձեւավորվել են ցեղասպանության արդյունքում։

Ես Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ, այն ինձ համար նախեւառաջ ընտանեկան ողբերգություն է։ Իմ հայրն ու մայրը ծնվել են օտար ափերում, ծնողներս էին խոսում ինձ հետ Եղեռնի մասին։ Սակայն Մեծ եղեռնով անցած ավագները` տատիկ-պապիկները, գերադասում էին շատ չխոսել դրա մասին։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե Հայաստանում ո՞ր ժողովուրդների ցեղասպանություններն են ուսումնասիրվում

Մեծ ողբերգությունը լուռ է լինում։ Դրա համար է, որ միայն 50 տարի հետո մենք բարձրաձայն սկսեցինք խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Սկսեցինք խոսել նաեւ, որովհետեւ, իմ կարծիքով, Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհաքաղաքական իրողություններն էլ էին փոխվել եւ Խորհրդային Միությունում այլեւս Մեծ եղեռնը Խորհրդային Հայաստանի տարածքում տաբու չէր համարվում, թեեւ դրանից դուրս Ցեղասպանության մասին, այդ թվում ԽՍՀՄ պատմության դպրոցական դասագրքում դրա մասին չէր խոսվում։ Ավելին` Խորհրդային Հայաստանը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչեց միայն 1988 թվականի նոյեմբերի 22-ին, իսկ Խորհրդային Միությունն այդպես էլ երբեք այն պաշտոնապես չճանաչեց։

Հռիփսիմե Հովհաննիսյանը գրախանութներում ծանոթացել է, թե Հայոց ցեղասպանությանը նվիրված ի՞նչ նոր գրականություն կա եւ ինչպե՞ս են դրանք սպառվում
  • Ինչո՞վ է Մեծ եղեռնը տարբերվում մյուս ցեղասպանություններից,
  • արդյո՞ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բավարար է, որ այլեւս երբեք այն չկրկնվի,
  • ի՞նչ է հասկանում աշխարհը, երբ ասում է Հայոց ցեղասպանություն, եւ ի՞նչ ենք հասկանում մենք, երբ դա ասում ենք։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում պատմաբան, Թուրքիայի ներքին եւ արտաքին խնդիրների մասին ամենօրյա վերլուծություններով հանդես եկող լրագրող Անի Ավետյանի հետ խոսում ենք Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ վճռի պատճառների եւ հետեւանքների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button