ԿարևորՀասարակություն

ՀայՓոստ Փեյ դրամապանակը մեկ տարում սպասարկել է ավելի քան 70,000 գրանցված օգտատիրոջ

ՀայՓոստ ընկերությունը նշում է ՀայՓոստ Փեյ դրամապանակի գործարկման մեկ տարին՝ շնորհավորելով իր ավելի քան 70,000 գրանցված օգտատերերին:

Հաշվի առնելով հաճախորդների կողմից ստացված առաջարկները՝ ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում ընդլայնել է դրամապանակի միջոցով սպասարկվող ծառայությունների թիվը։ Հաճախորդներն այժմ կարող են  օգտվել ավելի քանի 30 ծառայությունից, ինչպես օրինակ՝ վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, գույքահարկի և հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի և այլ ծառայությունների համար վճարումներ, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի կամ բանկային քարտի: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաև վարկերի մարման ծառայությունը:

Ինչպես նշում է ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Փոստում դրամապանակ ունենալը իսկապես նորարարություն է: Արդեն մեկ տարի է, ինչ գործարկել ենք մեր դրամապանակը և հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռել վճարումներ իրականացնել նաև ՀայՓոստ Փեյ դրամապանակի միջոցով, բեռնային համարով տեսնել ծանրոցի ուղին: Սիրով հրավիրում եմ օգտվել մեր դրամապանակից և ավելի հեշտ, արագ և հարմարավետ իրականացնել վճարումները»:

«Մեկ տարվա ընթացքում ՀայՓոստ Փեյ դրամապանակով սպասարկել ենք շուրջ 70,000 օգտատիրոջ, որոնց հետ մշտապես կապի մեջ ենք լինում, հավաքագրում առաջարկները և բարելավում դրամապանակի հնարավորությունները: Այսօր դրամապանակի միջոցով մատուցում ենք ավելի քան 30 ծառայություն, որոնց բոլորս առնչվում ենք մեր առօրյայում: Այժմ աշխատում ենք ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ»,-  նշում է ՀայՓոստի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը:

Նոր ծառայությամբ հեշտացվել է նաև հաշվառման հաշվի նույնականացման գործընթացը, ինչի արդյունքում նախատեսվում է, որ ՀայՓոստի բաժանմունքների մշտական հաճախորդների համար դրամապանակի նույնականացված օգտատեր դառնալու և ծառայությունների ամբողջական ցանկից օգտվելու ընթացակարգը կդառնա ավելի պարզ:

ՀայՓոստ Փեյ դրամապանակում հասանելի է նաև բեռնային համարով ծանրոցը որոնելու հնարավորություն:

Back to top button