ԿարևորՀասարակություն

Կանցկացնի ավանդական 21-րդ միջազգային մասնագիտացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2022» ցուցահանդեսը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլի 27-ից 29-ը Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք), ք. Երեւան, Հայաստանի Հանրապետություն) կանցկացնի ավանդական 21-րդ միջազգային մասնագիտացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2022» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավել կրթօջախներ (ԲՈԻՀ-եր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ) և միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից:

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

  • բարձրագույն կրթություն և ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ,
  • միջին մասնագիտացված կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ,
  • կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն,
  • օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր,
  • աշխատանքի տեղավորում,
  • միջազգային կազմակերպություններ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներª կրթական համակարգում,
  • ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ,
  • գրասենյակային և դպրոցական կահույք:

Միջոցառման հիմնախնդիրները և նպատակը.

  • դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ,
  • նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը,
  • տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին,
  • հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև,
  • ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով,
  • կրթական ծրագրերով:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողություն` 2022թ. ապրիլի 27, ժ. 13:00:

Back to top button