Մասնագիտություն

Ծիրանափողից ծնված կախարդական հնչյունները․ «Մասնագիտություն»

Հայաստանը դժվար է պատկերացնել առանց դուդուկի կախարդական ելևէջների։ Հայ ժողովրդի պատմական հիշողությունը, զգացումներն ու հույզերն է ամբողջովին արտահայտում հայկական ամենահին ու ամենասիրելի երաժշտական գործիքը՝ դուդուկը։

Ծիրանենուց պատրաստված այս դյութիչ ու անչափ զգայուն նվագարանին հոգի ու զգացմունք հաղորդողը գործիքին տիրապետող վարպետն է, որը, պահպանելով և շարունակելով դուդուկի կատարողական արվեստի ավանդույթները, ունկնդրին հիացնում, զմայլում ու փոխանցում է դուդուկի մեղմանուշ մեղեդին, ջերմությունը, խորհուրդն ու խորությունը՝ հուզելով մարդկանց սրտերն ու հոգիները։

Մեծ հրաշքներ գործող փոքրիկ նվագարանը համահայկական խորհրդանիշից վերածվեց համամարդկայինի. hայ նշանավոր դուդուկահարների կատարումները հնչել և հնչում են միջազգային բեմերում, կինոֆիլմերում, փառատոներում։

2005 թվականին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։ Զրույց դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button