ԿարևորՀասարակություն

«Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցահանդես կբացվի Ասենում

Մայիսին Դրենթի թանգարանում Drents Museum կայանալիք «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ին դեսպան Տիգրան Բալայանը` ասենահայ հայանքի անդամ Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների հյուսիսային նահանգներում՝ Խրոնինգենում և Դրենթեում։

Խրոնինգենում Թագավորի հանձնակատար Ռենե Պաասի հետ հանդիպմանը ընթացքում մտքեր են փոխանակվել մարզի կառավարման նիդերլանդական փորձառությունը Հայաստանում ներդնելու հնարավորությունների շուրջ։

Անդրադառնալով Դրենթսի թանգարանում հայկական ցուցահանդեսին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ այն լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի ճանաչելիությունը և զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու առումով։

Ասենի քաղաքապետ Մարկո Աուտի ու Տիգրան Բալայանը քննարկել է քաղաքապետարանի կողմից ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներում և քաղաքում դրա հետ կապված միջոցառումների անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։

Այնուհետև դեսպան Բալայանը այցելել է Դրենթսի թանգարան, որտեղ տնօրեն Հարի Թուփանի և թանգարանի ղեկավար աշխատակիցների հետ քննարկումից հետո, ծանոթացել է ցուցասրահների կառուցման և բացման հանդիսավոր արարողության աշխատանքներին։

Back to top button