ԿարևորՄշակույթ

«Decentralized» խումբը համերգով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Մայիսի 1-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում համերգով հանդես կգա «Decentralized» խումբը։

Չորս վառ և տաղանդավոր երաժիշտներից բաղկացած խումբը կներկայացնի հեղինակային ստեղծագործություններ:

Տարիների ընթացքում «Decentralized»-ի անդամները ձայնագրվել և շրջագայել են տարբեր խմբերի և հայտնի արտիստների հետ:

Խմբի կազմում ելույթ են ունենում Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Էրիկ Ասատրյանը (ստեղնաշարային գործիքներ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։ 

Back to top button