ԿարևորՀասարակություն

Արգավանդ-Շիրակ ճանապարհատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ աշխատանքները լայն թափով շարունակվում են Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներում:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող Արգավանդ-Շիրակ ճանապարհատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը:

Back to top button