ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան տարածքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին նվիրված  ոգեկոչման արարողություն ։

Դեսպան Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը և այդ հարցում ամերիկահայ համայնքի անգնահատելի ներդրումը։

Հայոց ցեղասպանության ճանաչումը ուղերձ է աշխարհին, որ պատմությունը հնարավոր չէ ջնջել, և որ աշխարհը չպետք է հանդուրժող լինի նոր ցեղասպանությունների նկատմամբ։

Նաև 107 տարի առաջ մեր վերապրած Ցեղասպանության պատճառով է ավելի ուժեղացել ամուր և ապահով հայկական պետականություն կառուցելու և Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և պետականության շուրջ մեր ջանքերն ամբողջ աշխարհում համախմբելու մղումը:

Back to top button