ԿարևորՀասարակություն

Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի շրջանի քաղաքապետերի, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին:

Back to top button