ԿարևորՀասարակություն

Ջահերով երթ Ստեփանակերտում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, մատուցված հոգեհանգստյան կարգից հետո տեղի է ունեցել ջահերով երթ դեպի մայրաքաղաքի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիր։

«Զարթի՛ր, լա՛ո» խորագրով երթին մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր ու աշխարհիկ դասի ներկայացուցիչներ։

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հնչել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ, միասնության ու պահանջատեր լինելու կոչեր, որոնց էլ հաջորդել է Արցախի պետական կամերային երգչախմբի կատարումները։

Back to top button