Ծովահայեր

Ուխտագնացություն՝ Էրգրի ջրերին. «Ծովահայեր»

Ծովահայերի եթերում այս անգամ ճանապարհորդություն է դեպի Էրգիր, կորուսյալ հայրենիքի աղբյուրներին, գետերին, Վանա Ծովակին, որտեղից ծնունդ են առել մեր առասպելազրույցի դյուցազունները, որոնց ջրերով դեղ ու դարման են արել մեր նախնիները, զորեղ աղբյուրների մասին հեքիաթներ ու առասպելներ հյուսել:

«Տիր-Ար» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, պատմաբան Վահե Լորենցն ու պատմաբան, հնագետ Մերի Սաֆարյանը հաճախ են այցելում կորուսյալ հայրենիքի ջրերին, ծանոթանում տեղի՝ ներկայիս ավանդույթներին ու ժողովրդական բանահյուսությանը:

Դերսիմում, Անահիտ աստվածուհու քառասունաղբյուրնրի մասին հարուստ բանահյուսությանը ծանոթ լինելով, պատմաբաններն այցելել են ակունքներին, ծանոթացել տեղաբնակ ալեվիների ավանդույթներին:

Ի՞նչ ավանդույթներ են մինչ օրս պահպանել տեղաբնակները, որքանո՞վ է թուրքական ու քրդական մշակույթն ազդել սովորությունների պահպանման և ձևափոխման վրա:

Անահիտ աստվածուհու աղբյուրներից մինչև Արածանի՝ Աստղիկ դիցուհու լողավազան, Վանալիճ ու պատմական շատ ակունքների մասին տեղեկություններ են հավաքել պատմաբանները:

Back to top button