ԿարևորՄիջազգային

Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը, նախնական տվյալներով, հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Նա ստացել է ձայների 57,6%-ը, հայտնել է BFM հեռուստաալիքը։

Նրա մրցակից Մարին Լը Պենը հավաքել է ձայների 42,4%-ը։ Սպասվում է, որ առաջիկայում երկու քաղաքական գործիչներն էլ քվեարկության արդյունքների վերաբերյալ հայտարարություններով հանդես կգան։

Մակրոնը պաշտոնավարում է 2017 թվականից, երբ առաջին անգամ հաղթեց Լը Պենին։ Ժակ Շիրակից հետո նա Ֆրանսիայի առաջին նախագահն է, ով հաղթում է երկրորդ ժամկետով։

44 տարեկանում Մակրոնը նաև մնում է ամենաերիտասարդ նախագահը Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ, որը ստեղծվել է ավելի քան կես դար առաջ գեներալ Շառլ դը Գոլի կողմից:

Back to top button