ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը․ ՀՀ ԱԳՆ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերում:

«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- գրել է ԱԳ նախարարը:

Back to top button