ԿարևորՀասարակություն

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել  Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Back to top button