ԿարևորՀասարակություն

Կիպրոսի եկեղեցու առաջնորդը համոզված է, որ Թուրքիան ձգտում է գրավել Կիպրոսի ամբողջ կղզին

Կիպրոսի ուղղափառ եկեղեցու ղեկավար Քրիսոստոմ Երկրորդը կարծում է, որ Թուրքիան, որն արդեն վերահսկում է կղզու ավելի քան մեկ երրորդը, ձգտում է գրավել ողջ Կիպրոսը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է կիրակի օրը Զատկի քարոզի ժամանակ։

Նրա խոսքով, «կիպրական հելլենիզմը», այսինքն՝ կղզու հունական քաղաքակրթությունն ու մշակույթը, տառապում է 1974 թվականին կղզի թուրքական ներխուժման հետևանքներից։

«Եվ չնայած բոլոր ցավալի զիջումներին, որոնք մենք արել ենք՝ անկեղծորեն ձգտելով խաղաղ լուծում գտնել Կիպրոսի խնդրին, այն ոչ միայն մնում է չլուծված, այլ, ընդհակառակը, մենք կանգնած ենք Վարոշա փակ տարածքում բնակեցման սպառնալիքների դեմ (Վարոշան գտնվում է կղզու բուֆերային գոտում՝ Ֆամագուստա քաղաքի առողջարանային գոտում, որը, համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, չի կարող բնակեցվել մինչև կիպրահույն սեփականատերերի կամ նրանց ժառանգների վերադարձը, որոնք վտարվել են 1974 թվականին) Թուրքիայի ակնհայտ մտադրությամբ՝ գրավել ողջ Կիպրոսը»,- ասել է արքեպիսկոպոսը, որը վաղուց հայտնի է որպես կղզու վրա թուրքական ցանկացած ազդեցության հակառակորդ և որպես Կիպրոսի և Հունաստանի միջև հարաբերությունների առավելագույն ամրապնդման կողմնակից:

Back to top button