ԿարևորՀասարակություն

Ֆրեզնոյի քաղաքապետարանում բարձրացվել է հայկական դրոշը

Ապրիլի 24-ին ընդառաջ Ֆրեզնոյի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը։

«Այսօր ես պատիվ ունեցա բարձրացնելու հայկական դրոշը Ֆրեզնոյի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,-Թվիթերի գրառման մեջ ասել է պատգամավոր Դեյվիդ Վալադաոն:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնց կյանքը կամ կորցրեց կամ ընդմիշտ փոխեց այս ողբերգությունը»,- հավելել է նա։

Back to top button