ԿարևորՀասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

Ապրիլի 20-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Զովաշեն գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Back to top button