ԿարևորՀասարակություն

Սուրբ կրակն իջավ

Երուսաղեմում՝ Փրկչի Գերեզմանի եկեղեցում, Սուրբ կրակն ի հայտ եկավ։ Ավելի քան 10 դար, հավատացյալներն ուղղափառ Զատկի նախօրեին ամեն տարի հավաքվում են այս եկեղեցում՝ Կրակի հայտնվելու արարողությանը մասնակցելու համար:

Կրակն ի հայտ եկավ Երուսաղեմի հույն պատրիարք Թեոֆիլոս Երրորդի Կուվուկլիա՝ Քրիստոսի դամբարան մուտք գործելուց որոշ ժամանակ անց։

Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության հրաշափառ լույսը։

Սուրբ Հարության տաճարը կառուցվել է Իսրայելի Երուսաղեմի հին քաղաքում։ Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել։

Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն։ Սրբատեղիի պատկանելության իրավունքը վերապահված է Հայ առաքելական, Ղպտի ուղղափառ, Կաթոլիկ, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիներին։

Back to top button