ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա և Կիև

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հաջորդ շաբաթ կհանդիպի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ղեկավարների հետ։

Սպասվում է, որ երեքշաբթի օրը Գուտերեշը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, աշխատանքային հանդիպում կունեն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում։

Այնուհետև հինգշաբթի օրը նա կմեկնի Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

ՄԱԿ-ի ղեկավարի վրա վերջերս ճնշում է գործադրվել, որպեսզի ավելի ակտիվ դեր ստանձնի հակամարտությանը միջնորդելու գործում:

ՄԱԿ-ի իրենց առաքելությունների միջոցով երկու առաջնորդներին ուղղված նամակներում նա կոչ է արել քննարկել «Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն ուղղված հրատապ քայլեր»:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ՄԱԿ-ի հիմնադիր անդամներ են։

Back to top button