

Մոտ մեկ տարի առաջ Իտալիայում ապրող 18-ամյա Մարիամ Ներսիսյանը դասընկերների հետ չէր կարողանում շփվել, որովհետև Մարիամն ունի մանկական ուղեղային կաթված և չի կարողանում խոսել:
Այն պահից սկսած, ինչ հայտնաբերել է այլընտրանքային հաղորդակցման հավելվածը անգլերեն լեզվով, ընկերներին ապացուցել է, որ սիրում է շատախոսել: Նման հավելված շուտով հասանելի կլինի նաև հայերենով, այն էլ՝ անվճար:
Ամերիկայի կառավարության ծրագրերի շրջանավարտների ներգրավման հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստանալուց հետո Արմավ կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագյանը համախմբեց ՏՏ ոլորտի մասնագետներին, հավելվածի դիզայներին, նկարչին, հնչյունավորողներին ու անցան գործի:
Հավելվածը հնարավորություն կտա մարդկանց, որոնք ունեն հաղորդակցման սահմանափակում, ազատ արտահայտել իրենց մտքերն ու ցանկությունները՝ այսպիսով վերացնելով նաև այն սահմանը, որ կա մյուսների հետ շփման ժամանակ: