ԿարևորՀասարակություն

Ծառատունկ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Երևանի «Հիշողության այգում» շուրջ 300 ծառ և թուփ է տնկվել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Ծառատունկն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Դրան մասնակցել են քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը։

«Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծոռնուհին:

Back to top button