Կյանքին ասել այո՛

Ամենատպավորիչը պատերազմի առաջին ու վերջին օրերն էին․ Միքայել Վասիլյան․ «Կյանքին ասել այո՛»

Զինվորականների ընտանիքում ծնված Միքայելը մանկուց երազում էր զինվորական դառնալ, այն էլ օդաչու։ Բայց տեսողական խնդիրները փոխեցին տղայի պլանները։ «Հզոր բանակ ունենալու համար պարտադիր չէ միայն լավ զինվորականներ ունենալը, բանակին օգտակար լինելու համար ես ընտրել եմ գիտության ճանապարհը»,-ասում է Միքայելը։

Մինչ բանակ զորակոչվել ն ընդունվել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ էլ այժմ շարունակում է ուսումը։ Զուգահեռ՝ տեխնոլոգիական լուրջ գիտելիքներ է ձեռք բերում «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում։

Զորակոչվել է 2019-ի հունվարի 17-ին։ Ծառայել է Մուղնիի զորամասում, ապա՝ ծառայությունը շարունակել Արցախում։ 44-օրյա պատերազմի ամենատպավորիչ պահերը պատերազմի առաջին ու վերջին օրերին էին․ զինվորներին միրգ ու քաղցրավենիք բերած արցախցի թաց աչքերով տատիկին ու նոյեմբերի 9-ին մեծ հիասթափություն բերած պատմական փաստաթուղթը երբեք չի մոռանա։

Միքայել Վասիլյանը զորացրվել է 2021 թվականի հունվարի 17-ին։ Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում։

Ցուցադրել ավելի
Back to top button