ԿարևորՀասարակություն

3,000 թափուր աշխատատեղ՝ Երևանում և մարզերում

Երևանում և մարզերում առկա է շուրջ 3,000 թափուր աշխատատեղ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։

Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://bit.ly/3jXKZ1f։ Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»։

Back to top button