Էկոսֆերա

«Թափոնը զենք է». պլաստիկե շշերը վերածվում են բանակի համար անհրաժեշտ իրերի․ «Էկոսֆերա»

Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է։ Այն ունի և’ բնապահպանական, և’ մարդասիրական խորհուրդ։ Շատ երկրներ տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս՝ հնարավորություն տալով բնակիչներին իրենց գործով շնորհակալություն հայտնելու Երկիր մոլորակին։ Մեր երկրում էլ կա մի նախաձեռնություն, որն իր էությամբ և’ մարդասիրական է, և’ բնապահապանական։ Խոսքը «Թափոնը զենք է» նախաձեռնության մասին է, որը գնալով նոր թափ է հավաքում։

Այն ծնվել է ինժեներ-ֆիզիկոս, «Շանի» ՀԿ հիմնադիր Էրիկ Սարգսյանի գլխում՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների ժամանակ։ Նա անպիտան իրերը, մասնավորապես պլաստիկե և թղթե թափոնները, հաջողությամբ վերածում է բանակի համար կարևոր և պիտանի պարագաների՝ այս կերպ անշահախնդիր աջակցելով դիրքերում կանգնած մեր տղաներին։

Back to top button