Հայկական հարց

Արևմտահայերի ժառանգները վառ էին պահում պահանջատիրության ոգին․ «Հայկական հարց»

Արևելյան Հայաստան գաղթած արևմտահայերի և տեղացիների միջև տևական ժամանակ անվստահության մթնոլորտ էր։

Հարաբերություններում նույնիսկ լարվածություն կար։ Այդ ամենն ընթացքում հաղթահարվեց, թեև մեր օրերում անգամ զգացվում են արձագանքները։

Տեղին է այս առումով հիշատակել այն փաստը, որ տեղացիներից շատերն իրենց վերջին կտոր շաքարն ու հացը, օճառը տալիս էին գաղթականներին, օգնում էին կենցաղային հարցերում։

Ժողովրդագրական խնդիրների կարգավորմանը զուգընթաց՝ արևմտահայերի ժառանգները վառ էին պահում պահանջատիրության ոգին, ինչի վկայությունը Ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ 1965 թվականին Երևանում տեղի ունեցած ցույցին նրանց ակտիվ մասնակցությունն էր։

Գաղթականների գալով՝ հայրենաբաղձությունը կարծես նոր մակարդակի բարձրացավ։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը: «Հայ տարագիրների հանգրվանները»՝ մաս 4-րդ:

Back to top button