ԿարևորՀասարակություն

Փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորումների և ընթացակարգերի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև մաքսային վարչարարության բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ:

Back to top button