ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ը ներկայացրել է ԵԱՏՄ մաքսային տարածք օդանավով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման չափանիշները

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ:

Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ:

Մասնավորապես՝

-օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել ՀՀ-ում գրանցված կամ չգրանցված դեղեր՝ մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

-Առանց բուսասանիտարական հավաստագրի թույլատրվում է ՀՀ տարածք ներմուծել բարձր բուսասանիտարական ռիսկայնության` մինչև 5 կգ ենթակարանտինային ապրանքներ:

-Առանց անասնաբուժասանիտարական հավաստագրի և թույլատվության արգելվում է` անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների, կենդանիների, կենդանականան ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք և արտահանումը ՀՀ տարածքից:

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որի լրացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետով:
Մանրամասները՝ տեսանյութում։

Back to top button