ԿարևորՄշակույթ

Ներկայացվեց «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը։ Երեկոյի առաջին բաժնում ներառված էին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ. դիրիժոր Էլայաս Բրաունի ղեկավարմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Բրիթնի Բենթոնի «Մթնշաղ» սիմֆոնիկ պոեմը, Ռեյն Ուորթինգթոնի «Անուրջների ամպեր» սյուիտը, Դիեգո Վեգայի «Կասկադ և Բոու» երկու սիմֆոնիկ պոեմը։

Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսն ունկնդրեց Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդես» սյուիտը։

Նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահարներ Լիլիթ Զաքարյանը և Անահիտ Դիլբարյանը։

Նշենք, որ դիրիժոր Էլայաս Բրաունը 2021 թվականին արժանացել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երրորդ մրցանակին։ Երիտասարդ դիրիժորը նկատում է, որ խաչատրյանական մրցույթից 10 ամիս անց շատ ուրախ է վերադառնալ Հայաստան և ելույթ ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է, որ տպավորություն է, թե ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ էր մեր երկրում և հանդես էր գալիս խաչատրյանական ստուգատեսի շրջանակներում։ Էլայաս Բրաունն ընդգծում է, որ մրցույթից հետո 10 ամիսներն իր համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էին։ Նոր դռներ բացվեցին, ու նոր հնարավորություններ ստեղծվեցին իր համար։ Այս ընթացքում նա մասնակցել և մրցանակների է արժանացել այլ մրցույթներում, ձեռք բերել դիրիժորական փորձառություն։

Էլայաս Բրաունը տեղեկացրեց նաև, որ երեկոյի ընթացքում ներկայացված ստեղծագործությունները նոր են իր երկացանկցում, և ուրախ է երաժշտական այս ուղևորության ընթացքում բացահայտել նոր գործեր, նոր հնչյուններ։

Back to top button