ԿարևորՄշակույթ

Հայկական ցուցադրություն՝ Վենետիկի բիենալլեի շրջանակում

Ապրիլի 21֊ին Վենետիկի բիենալլեի շրջանակում տեղի է ունեցել հայկական ցուցադրության բացման արարողությունը։ Այս տարի այն ներկայացված է լիտվահայ արվեստագետ Անդրիուս Արությունյանի “Ղարիբ” ստեղծագործությամբ։

Ինչպես հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել դեսպանության խորհրդական Քրիստինա Մեհրաբեկյանը։

Իր ելույթում նա մասնավորապես նշել է, որ հայրենազրկված, սեփական արմատներից կտրված հայ ժողովրդին ավելի քան ծանոթ է “ղարիբի” խորհուրդը։

Այսօր արցախահայությունը դարձյալ ապրում է էթնիկ զտման ու ահաբեկման վտանգի ներքո։ Նա հավելել է, որ մշակույթի ամենակարևոր առաքելություններից է բացառել անտարբերությունը և յուրովի ուշադրություն հրավիրել խնդիրների վրա ու լուծումներ փնտրել։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։

Back to top button