ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ Նիդերլանդներում ֆրանսերեն դասավանդողների կոնգրեսի պատվավոր հյուր

Ապրիլի 21­-22-ը տեղի է ունեցելՆիդերլանդների ֆրանսերեն դասավանդողների կոնգրեսը, որը համախմբել է Նիդերլանդների համալսարանների, դպրոցների և այլ կրթական հաստատությունների շուրջ 400 դասախոսի ու ուսուցչի։

Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկայացված էր Հայաստանը, ինչը հնարավորություն է տվել Նիդերլանդների տարբերի բնավայրերի մտավորականությունը ներկայացնել Հայաստանը, հայկական պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը։

Ապրիլի 21-ի երեկոյան կոնգրեսի մասնակիցների պատվին ընդունելությունը, որին ներկայացված էին Հայաստանը, Ֆրանսիան, Մորոկոն, բելգիական Վալոնիան և կանադական Քվեբեկը, բացվել է Հայաստանի դեսպան, Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Տիգրան Բալայանի ելույթով։

Դեսպան Բալայանը կարևորել է ուսուցիչների առաքելությունը՝ ուսանողների և աշակերտներին լեզվի միջոցով բազմազանություն դասավանդելու ու ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով։ Հայաստանի ուտեստների, խմիչքների և զբոսաշրջության տաղավարները մեծ ուշադրության են արժանացել միջոցառման մասնակիցների կողմից։

Back to top button