ԿարևորՔաղաքական

Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ Ալեքսանդրապոլի պայմանագից հետո ոչինչ չի փոխվել

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղել  է՝ կարծում է ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և պատճառները կապում  հա յ–թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի հետ։ Այս գործընթացից Մանոյանն առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու ապաշրջափակում է ակնկալում։

Ի՞նչ է ակնկալում հայ ժողովուրդը ապրիլ 24–ին ընդառաջ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը, դատապարտի այն իրականացրած երկրի գործողությունները, սակայն առավել կարեւոր է, որ հենց Թուրքիան ընդունի իր կատարած հանցագործությունը՝ ասում են քաղաքագետնեն ու թուրքագետները։ 

ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը վստահեցնում է՝  աշխարհի տարբեր կետորւմ  գործող Հայ Դատի գրասենյակներն շարունակում են կատարել  իրենց առաքելությունը, գործընթացը, սակայն,  ըստ Մանոյանի, փոքր–ինչ  դանդաղել է, ինչը զրուցակիցս պայմանավորում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  գործընթացով։

«Դա ամեն դեպքում մեր շահերից չի բխում, պահն էլ հարմար չէ Թուրքիայի հետ հարաբերություններ պլանավորելու։ Իրենք Ադրբեջանի հետ համադրում են Հայաստանի հետ հարաբերությունները, ցեղասպանության ժխտումը շարունակում են, հնարավորինս փորձում են Հայաստանին մեկուսացնել։ Մենք պետք է հասկանանք, թե որն է  Թուրքիայի նպատակը։ Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ Ալեքսանդրապոլի պայմանագից հետո ոչինչ չի փոխվել,  Թուրքիան չի փոխել իր  քաղաքական կեցվածքը։ Ինքը չի պատկերացնում իր կողքին հայկական մի պետություն, որը իրենից կախված չէ»։

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը  նախորդ փորձերից որոշակիորեն տարբերվում է։ Թեև հայտարարվում է, որ այն մեկնարկել է առանց նախապայմանների,  բայց Անկարան չի էլ թաքցնում, որ բոլոր հարցերը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը հորդորում է զգույշ լինել, ընդգծում է Հայաստանի կարմիր գծերը․

«Ինձ համար կարեւոր է, որ հայկական կողմը նշի այն կարմիր գիծը, որն անցնել չի կարելի։ Իսկ այդ կարմիր գիծը այն սկզբունքային հարցերն են, որտեղ մեր զիջումները, իմ կարծիքով,  բացառվում են․ դա Ցեղասպանության հարցն է, Արցախի հարցն է եւ Կարսի պայմանագրի հարցն է»։

Կիրո Մանոյանն առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ակնակլում, հետո՝  ապաշրջափակմանն ուղղված քայլեր։ Նա կարծում է, որ օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, որոնք կկանխեն  հնարավոր վտանգները․

«Առաջին քայլը պետք  է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատում, եթե, իրոք, առանց նախապայմանների է, հետո՝ շրջափակման վերացում։ Մնացածը կգա ժամանակի ընթացքում։ Որո՞նք են կարմի գծերը․ այն մեկնաբանությունը,  որ տվել է ՍԴ–ն 2010 թվականի հունվարին , այդ մեկնաբանությունները պետք է առաջնորդող լինեն։ Այնտեղ նշվում էր, պետք  չէ Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնել  բանակցությունների ժամանակ, պետք չէ մենք մեր անվտանգության հարցերը վտանգի ենթարկել»։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում  հատուկ ուշադրության արժանացավ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախորդ տարի արած հայտարարությունը, ինչն ազդանշան էր, ըստ Մանոյանի, որ ԱՄՆ գործադիր իշխանության քաղաքականությունը  փոփոխության է ենթարկվել։ Սովորաբար ամեն տարի ԱՄՆ նախագահն ուղերձ է հղում ապրիլ 24–ին, եւ այս տարի եւս այդ ուղերձը կլինի՝ կարծում է ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչը  ու ենթադրում, որ այն նախորդից շատ չի տարբերվի։

Back to top button