ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին։ Այս մասին Միշելը հայտնել է իր Twitter-ում։

«Վարչապետ Փաշինյանի հետ քննարկել եմ հետագա հնարավոր գործողությունները՝ դեպի Հարավային Կովկասում կայուն, խաղաղ և բարգավաճ ապագա շարժվելու համար: ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին նրանց երկխոսության մեջ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Back to top button