ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյանը հանդիպել Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ

Ապրիլի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ: Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմաոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը:

Back to top button