ԿարևորՀասարակություն

Այսօր 4 ժամով կդադարեցվի ամբողջ Արցախի էներգամատակարարումը

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով այսօր՝ ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից-14:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը:

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն հայցում է ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում:

Back to top button