Խոշորացույց

Կա՞ ուրիշ տուն Երկիր մոլորակից բացի. «Խոշորացույց»

Այն կրթությունը, որը ես ստացել եմ սրանից դեռ 15 տարի առաջ «Արեւորդի» էկո դպրոցում, անգանահատելի է։ Այն բնապահպանական կրթություն էր, մեր շրջակա միջավայրի բազմակողմանի ճանաչողություն, բնության հանդեպ խնամք ու ամենօրյա ուշադրություն։ 

Հենց այդ կրթությունն է պատճառը, որ ես, օրինակ, արդեն ենթագիտակցորեն եմ անում շատ քայլեր, որոնք վաղուց ինձ համար դարձել են առօրյա ու սովորական։ Օրինակ՝ ատամներս մաքրելիս երբեք ջուրը չեմ թողնում, որ հոսի. մանրուք է, բայց կրթության արդյունք։

Այդ դպրոցում մեզ սովորեցնում էին սիրել այն միջավայրը, որտեղ ապրում ենք և դա անում էին ոչ թե դասագրքերի, այլ գործնական կրթության միջոցով։

Ապրիլի 22-ը Երկրի օրն է, այն տան, որը բոլորինս է։

Հռիփսիմե Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես ստացվեց, որ աշխարհն սկսեց նշել ու կարեւորել այն Երկիրը, որտեղ ապրում է։

Երկրի օրվան նվիրված առաջին միջոցառումը տեղի է ունեցել 1970 թվականին՝ ու ԱՄՆ-ում։ Այսպիսի միջոցառումները սովորաբար սկսվում են Արեւմուտքից։ Տպավորություն կա, որ այսպես ասենք, քաղաքակիրթ Արեւմուտքը միշտ փորձում է կրթել աշխարհի հետամնաց մասին։

Ու թեև ես բնապահպանական որակյալ կրթություն ստացել եմ Հայաստանում, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը դեռ սովորողի, այլ ոչ թե կրթողի դերում է։

Հայաստանում մինչև այժմ չեն արվում այնպիսի քայլեր, որոնք, ասենք, շատ սովորական ու ընդունված են ամբողջ աշխարհում տարիներ շարունակ։ Թե՛ աշխարհի անհամաչափ կրթվածությունը, թե՛ մարդկանց՝ Երկրի վրա բաշխվածությունը ստիպում են մոլորակին օրեցօր տկարանալ ու ավելի դժվար վերականգնվել։

Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե որքան մարդ է ապրում մեր ընդանուր տանը`Երկիր մոլորակում եւ բնակչությունը որքան կկազմի մոտ ապագայում։
  • 50 տարուց ավելի է աշխարհը նշում է Երկրի օրը, այս տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցել այս շարժումն ու ինչքանո՞վ է ավելի լավը դարձել այն,
  • տպավորությո՞ւն է, թե՞ այսօր մեր բոլորի տունը՝ Երկիր մոլորակը, մեզնից յուրաքանչյուրից ավելի շատ խնամք ու ուշադրություն է ուզում,
  • ինչո՞ւ ենք մենք մոլորակից վերցնում ու չենք տալիս բավարար չափով,
  • այդպես եղել է մի՞շտ, թե՞ վերջին հարյուրամյակում է այդ ուշադրության պակասն ավելացել։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սոնա Քալանթարյանի հետ խոսել ենք մեր բոլորի տան՝ Երկիր մոլորակի, նրա հանդեպ աշխարհի բոլոր ժողովուրդների հոգատարության ու մեր շրջակա միջավայրը ճանաչելու ու էկո կրթության մասին։

Back to top button