ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում 35 ընտանիք բնակարան կունենա. նախկին հանրակացարանի շենքը վերակառուցվում է

Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները, հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Նախորդի օրինակով այս դեպքում ևս վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք և կունենա թվով 35 բնակարան, որից՝

  • 1 սենյականոց՝ 5 բնակարան,
  • 2 սենյականոց՝ 10 բնակարան,
  • 3 սենյականոց՝ 15 բնակարան,
  • 4 սենյականոց՝ 5 բնակարան։

Շենքը ապահովված կլինի ջեռուցման համակարգով, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգերով։

Ներկա պահին կատարվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև 3-րդ շքամուտքի և աստիճանավանդակների կառուցման աշխատանքները (վերապրոֆիլավորման արդյունքում ներկայիս 2-ի փոխարեն կլինի 3 շքամուտք)։

Վերակառուցման աշխատանքերը իրականացնում է «Գրանդ Ալիանս» ՍՊ ընկերությունը՝ ԱՀ կառավարության միջոցներով։

Back to top button