15 րոպեն քիչ է

Սազը ձեռքին՝ հանդիսատեսի վստահությունը վաստակած արտիտսը․ «15 րոպեն քիչ է»

-Նա, երգչի իր գործունեությունը, սկսել է հենց ռադիոյից,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- որովհետև առաջիններից էր, որ 1926 թվականին՝ Մերանգուլյանի հիմնադրած ժողգործիքների անսամբլում ընդգրկվեց որպես երգիչ։

-Ռուբիկ ջան,-շարունակում է Մարտին Վարդազարյանը,- մի ճշտում անեմ։ Նա որպես երգի՞չ ընդգրվեց, լա՞վ ես հիշում։
-Այո’, այո’,- պատասխանում է Ռուբեն Մաթևոսյանը,- հենց որպես երգիչ։

Վաղարշակ Սահակյանը գուսանական երգի կատարման հատուկ ոճ ստեղծեց։ Նա արեց ամեն ինչ, որ գուսանական երգը ճիշտ ձևով տարածվի։ Որպես երգիչ, հայ աշուղական երաժշտության ոճական տարբեր ուղղությունների գիտակ էր, կատարումն ուղեկցել է սազի նվագով։

Ճանաչվել է Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Շիրինի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի, և, հատկապես, Ջիվանու արտասանական բնույթի երգերի կատարումով։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հանդիսատեսի վստահությունը վաստակած արտիստի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button