ԿարևորՀասարակություն

«Ռոսիա»-ն թռչում է Հայաստան

2022 թվականի մայիսի 1-ից «Ռոսիա» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Երևան Շերեմետևո օդանավակայանից՝ փոխարինելով «Աերոֆլոտ»-ի թռիչքներն այս ուղղությամբ, հայտնում են «Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է, ավիաընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով շահագործելու է ռուսական արտադրության Sukhoi Superjet 100–ը։ Այս ինքնաթիռում նստատեղերի ընդհանուր թիվը 87 է, որից 12-ը՝ բիզնես, 75-ը՝ էկոնոմ դասի է։

Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ «Ռոսիա»-ն նաև ամենօրյա կանոնավոր ուղիղ չվերթեր է իրականացնում Սոչիից դեպի Երևան։ Դրանք Սոչիից՝ ավիափոխադրողի նոր լայնածավալ թռիչքների ծրագրի մի մասն են՝ ներքին Superjet 100 ինքնաթիռով:

Back to top button