ԿարևորՄիջազգային

Ուկրաինան Կիևից Լեհաստան գնացք է գործարկել

«Ուկրզալիզնիցիա» (Ուկրաինական երկաթուղի) ընկերությունը գնացք է գործարկել Կիևի և Լեհաստանի սահմանամերձ Պրշեմիսլ քաղաքի միջև

Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը, գնացքը կաշխատի օրական երկու անգամ։ Պրժեմիսլից ուղևորները կարող են համեմատաբար հեշտությամբ հասնել Կրակով և Վարշավա, իսկ հետո նաև եվրոպական այլ երկրներ:

Պատերազմի երկու ամիսների ընթացքում մոտ 5 միլիոն մարդ փախել է Ուկրաինայից, հիմնականում՝ արևմտյան ուղղությամբ, և այդ փախստականների մեծ մասը, գոնե սկզբնական շրջանում, մեկնել է Լեհաստան։ Ընդ որում, նրանք, որպես կանոն, սկզբում հասնում են Լվով, իսկ հետո էլեկտրագնացքներով, մեքենաներով, ավտոբուսներով կամ ոտքով անցնում են Լեհաստանի սահմանը։

Back to top button