ԿարևորՀասարակություն

Շարունակվում է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը

ՀՑԹԻ-ում շարունակվում է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Այսօր հիմնական զեկույցով հանդես է եկել Ժան-Դամասեն Գասանաբոն՝ հրավիրյալ մասնագետ Ռուանդայից:

Ժան-Դամասեն Գասանաբոն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Շվեյցարիայի Ժնևի համալսարանում: Աշխատանքային գործունեություն է ծավալել ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Ժնևի (Շվեյցարիա) և Լիեժի (Բելգիա) համալսարաններում: Աշխատել է նաև Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ որպես կրթության խորհրդատու:

2012 թվականի մարտից Ռուանդայի ցեղասպանության դեմ պայքարի ազգային հանձնաժողովի ցեղասպանության ազգային հետազոտական և փաստագրման կենտրոնի գլխավոր տնօրենն է: Կենտրոնի նպատակն է մշակել և կառավարել Ռուանդայում թութսիների դեմ իրականացված ցեղասպանության հետ կապված հետազոտական ծրագրերը:

Եռօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել երեկ։ Գիտաժողովին իրենց մասնակցություն են բերել ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ երեսուն մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և Կամբոջայից:

Back to top button