ԿարևորՄիջազգային

Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի հետ ապագա համաձայնագրերում Մինսկն ընդգրկվի որպես մասնակից պետություն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ուղղակիորեն պնդում է, որ Բելառուսը ընդգրկվի որպես Ուկրաինայի հետ ապագա համաձայնագրերի մասնակից և երաշխավոր պետություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Մենք ուղղակիորեն պնդում ենք, որ Բելառուսի Հանրապետությունը ներառվի որպես ապագա համաձայնագրերի մասնակից և երաշխավոր պետություններից մեկը։ Դա հնարավորություն կտա ապահովել հավասարակշռություն նման երկրների «ակումբում»,- ասել է նա.

«Իհարկե, այս ամենը քննարկվել է բելառուս ընկերների հետ, որոնք, ինչպես ասացի, օգնում են բանակցություններին, իրենց հարթակն են ապահովում դրանց համար»,- հավելել է Պոլիշչուկը։

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են փետրվարի 28-ից, մոսկովյան պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բելառուսում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, ապա կողմերը շարունակել են շփվել տեսակապի միջոցով։ Մարտի 29-ին Ստամբուլում տեղի է ունեցել դեմ առ դեմ բանակցությունների հերթական փուլ։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ Կիևը, հեռանալով Թուրքիայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը փակուղի է մտցրել։

Back to top button