ԿարևորՍպորտ

Հանրահայտ մարզիչ Ալեքսեյ Միշինը վարպետության դասընթացներ կանցկացնի Հայաստանում

Հանրահայտ մարզիչ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ` Մելանյա Ստեփանյանի կողմից հրավիրվել է Երևան։

Մայիսի 1֊ից նա ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու իր սաների, ինչպես նաև վարպետության դասընթացներ հայ մարզիչների և պատանի գեղասահորդների հետ։

Հավաքների կազմակերպման գործում աջակցել է համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդ, պրոդյուսեր, ISU Skaiting Awards մրցանակաբաշխության հիմնադիր, բազմազան դիտարժան շոուծրագրերի հեղինակ, ՀԳՖ փոխնախագահ` Արի Զաքարյանը։

Back to top button