ԿարևորՄիջազգային

Կամալա Հարիսին և Մարկ Ցուկերբերգին արգելվել է մուտք գործել Ռուսաստան

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին և Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին արգելվել է մուտք գործել Ռուսաստան, հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից:

Ռուսաստանը նոր սահմանափակումներ է սահմանել ԱՄՆ ևս 29 քաղաքացիների նկատմամբ։

Հինգշաբթի օրը նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ցուցակում ավելացվել են «բարձրաստիճան ղեկավարներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ և լրագրողներ, որոնք ձևավորում են ռուսաֆոբ օրակարգը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ամուսիններ»:

Բոլոր անձանց անժամկետ արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն «ի պատասխան հակառուսական հակառուսական պատժամիջոցների անընդհատ ընդլայնման»։

Նման որոշումն ընդունվել է ՌԴ քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային 800 մլն դոլար ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո:

Back to top button