ԿարևորՀասարակություն

Արմավիրը համագործակցում է ֆրանսիական Ալո քաղաքի հետ

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալվել է Արմավիրի հետ համագործակցող Ալո քաղաքում: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում

Ալոյի քաղաքապետ Լեոնել Դե Կալայի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանի, Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ֆելիքս Պետրոսյանի հետ նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև աշխատանքային քննարկում է ունեցել Ալոյի քաղաքապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կարևորեցի մեր քաղաքների միջև համագործակցությանը նոր որակ հաղորդելը, Ֆրանսիայի իմ գործընկերոջը հրավիրեցի Արմավիր` ծանոթանալու համայնքին և քննարկելու համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնեցի Մարսելի և Ալոյի հայ համայնքին դժվարին ժամանակներում Հայրենիքին ցուցաբերած օժանդակության համար:

Վստահ եմ` հայ-ֆրանսիական ամուր եղբայրությունը կնպաստի նաև մեր երկու քաղաքների միջև ամուր բարեկամական կապերի հաստատմանը»,- գրել է Դավիթ Խուդաթյանը :

Կարդացեք նաև
Close
Back to top button