ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Նովի քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի Նովի քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Փաստաթուղթը ստորագրել է քաղաքապետ Բոբ Գաթը, հայտնում է Միչիգանի Հայ դատի հանձնախումբը։

Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ «Հայերի շարունակվող ցեղասպանության մասին իրազեկելու և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար՝ հրապարակելով այս կարևոր հռչակագիրը, որով 2022 թվականի ապրիլի 24-ը Ֆարմինգթոն Հիլզ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր»։

«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։

Back to top button