ԿարևորՀասարակություն

Վարչապետը Մոսկվայում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին

Շարունակվում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ապրիլի 20-ի առավոտյան Վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:

Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները:

Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը: 

Back to top button